Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գագիկ Ծառուկյան. Ես ավտոյով ջրեր եմ ուղարկել, կարո՞ղ է՝ ասեն, չեմ ուղարկել

Գագիկ Ծառուկյան. Ես ավտոյով ջրեր եմ ուղարկել, կարո՞ղ է՝ ասեն, չեմ ուղարկել
05.10.2018 | 12:38

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախապատրաստվելու և մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Ես իմ թիմակիցների հետ նախապատրաստվելու եմ խորհրդարանական ընտրություններին: Հանդիպելու ու համագործակցելու ենք այն խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ում ձայն կտան, նա էլ կտնտրվի; Ես ո՞նց համագործակցեմ դրանց՝ ՀՀԿ-ակաների հետ, դուք տեսաք 2015-ին ինչ արեցին, 2015-ին ո՞վ կարող էր իմ տեղը դիմանալ», - «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասաց Գագիկ Ծառուկյանը։


Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չունեն ԲՀԿ-ի հետ` պնդում է նա: «Նրանք չեն կարող իմ կուսակցության միջոցով գան քաղաքականություն։ Եթե այդպիսի բան լինի՝ ես անբարոյական ընտանիքի զավակ եմ: Էս ժողովուրդը մեղք է, հերիք է խաբեք, ֆռցնեք: Ես տեսնում եմ իմ ժողովորդի ձգտումը, լավ ապրել են ուզում: Քաղաքապետի ընտրությունը սարքեցին շոու: Թաղապետերը, օլիգարխները ու՞մ աջակցեցին», - ասա նա։


«…Նիկոլ Փաշինյանը, որ Գյումրիից եկավ առաջին հանդիպմանը 800 հոգի մարդ կար հետը, հետո ո՞նց եղավ էդքան ավելացնել՞։ Ես ավտոյով ջրեր եմ ուղարկել, կարո՞ղ է՝ ասեն, չեմ ուղարկել: Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին որ ձերբակալեցին, ո՞վ էր նրանց կողքին: Ես հայտարարեցի, որ իմ ժողովրդի կողքին եմ։ Ես կանգնել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ես Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Իմ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ եթե քո գործընկերը լինեի, քո կողքին կլինեի: Ես ընդդիմադիր եմ, իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ։ ...Երբ Սերժ Սարգսյանը մեր հայտարարությունից հետո հրաժարական տվեց, այդ ժամանակ սառույցը կոտրվեց, հազարավոր մարդիկ դուրս եկան: Խորհրդարանում 1/3-ը մենք ապահովեցինք Նիկոլ Փաշինյանի ընտրվելիս», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ